ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Տեսնես, Գալուստն ինքն իրեն հավատո՞ւմ է

Տեսնես, Գալուստն ինքն իրեն հավատո՞ւմ է
03.12.2014 | 21:03

«ՀՀԿ-ն եկել է իշխանության ամեն ինչ կորցրած, ոչինչ չկար, Սադոյանի ասած՝ մեծ փոս էր, հիմա փոսը լցվել է, առաջ ենք գնում»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Մեր խորհրդարանի նախագահը հաճախ է օգտագործում նման արտահայտություններ՝ Հանրապետականի դերն արժևորելու մղումով, ցանկությամբ, սակայն միշտ չէ, որ Սահակյանի ցանկություններն ու իրականությունը համընկնում են:
Նախ, տեղին է պարոն Սահակյանին հարցնել, թե ե՞րբ է ՀՀԿ-ն եկել իշխանության: Հավատացեք՝ սա ձևական հարց չէ ու շատ էական է, որովհետև պատմությունը մի հրեշավոր սովորություն ունի, հիմնված է փաստերի վրա, որոնք, որպես կանոն, չեն անհետանում:
Զուտ ֆորմալ առումով՝ ՀՀԿ-ն իշխանություն է դեռ 1995-ից, երբ մաս կազմեց ՀՀՇ-ի ձևավորած «Հանրապետություն» միավորմանը: Ճիշտ է, հանրապետականները նախարար չունեին Հրանտ Բագրատյանի, Արմեն Սարգսյանի, հետո՝ Ռոբերտ Քոչարյանի կաբինետներում, բայց կառավարող միավորման անդամ էին, խորհրդարանական մեծամասնության մաս և մեծ սիրով գովերգում էին ՀՀՇ-ին ու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Այսպես որ, ՀՀԿ-ն նախ թող պատասխան տա իր ասած «մեծ փոսի» համար, որի առաջացման հարցում, անշուշտ, ունի մեղքի իր բաժինը:
Հետո եկան այլ ժամանակներ, երբ ոչ թե ՀՀԿ-ն եկավ իշխանության, այլ իշխանության եկողները փնտրեցին ու գտան ՀՀԿ-ին: Ասենք, 1998-ին Վազգեն Սարգսյանին դուր էր եկել Հանրապետականի անունը և հենց դրա շնորհիվ ՀՀԿ-ն 1999-ին դարձավ խորհրդարանական մեծամասնության կորիզը: Նույնը կարելի է ասել Սերժ Սարգսյանի մասին, ով գնաց Վազգեն Սարգսյանի ճանապարհով ու իր հավակնությունների իրականացման գործիք ընտրեց ՀՀԿ-ն՝ մատը չդնելով գործող այլ կուսակցության վրա:
Իհարկե, ՀՀԿ-ում կարող են ասել, որ իշխանության են եկել 2000-ից, երբ վարչապետ դարձավ Անդրանիկ Մարգարյանը, ու տնտեսական աճ գրանցվեց, բայց այս դեպքում էլ է անհարմար վիճակ ստեղծվում, որովհետև այդ օրերի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ում հանրապետականներն արդեն բացահայտ քննադատում են, որպեսզի ավելի պուպուշ երևան:
Հիմա Գրիգորիչի ասած «մեծ փոսի» մասին:
Չեմ հերքի՝ առաջին նախագահի պաշտոնավարման շրջանում նման մի բան եղել է, բայց գոնե էդ փոսի ընդերքում հաղթանակի լույս է երևացել: Հիմա էլի էդ նույն փոսն է, բայց միայն արտագաղթի ցավով:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ